«Ոչ մի մարդ, վայր կամ բան մեզ վրա իշխանություն չունի, քանի որ․․․» Էդգար Իգիթյանի ուշագրավ հրապարակումը որդու մասնակցությամբ

Հայտնի ու սիրված արտիստ Էդգար Իգիթյանը, ինչպես հայտնի է, հայրիկ դառնալուց ի վեր մեծ սիրով ու հոգատարությամբ ժամանակ է անցկացնում իր որդու հետ՝ նրան տալով հայրական դաստիարակություն։

Էդգարն իր բազմազբաղ առօրյան կարողանում է այնպես կազմակերպել, որ որդու հետ ժամանակ անցկացնելու ժամանակ ունենա։ Իսկ իր անցկացրած հաճելի ժամանցից որոշ դրվագներ Էդգարը տեղադրում է իր հարթակում՝ կիսվելով ընկերների, հարթակի հետևորդների հետ։

Էդգարի տեղադրած հերթական կադրը մեքենայում է արվել։ Նկատելի է, որ Լեոնը բավականին մեծացել է։ Նա հասկացող և ուրախ հայացքով նայում է հայրիկին։ Էդգարը լուսանկարին կից մեջբերել է Լուիզա Հեյի հետևյալ խորիմաստ խոսքերը․

«Ոչ մի մարդ, վայր կամ բան մեզ վրա իշխանություն չունի, քանի որ «մենք» մեր մտքում միակ մտածողներն ենք: Երբ մենք մեր մտքում խաղաղություն, ներդաշնակություն և հավասարակշռություն ստեղծենք, այն կգտնենք մեր կյանքում»,- իր մեջբերումն ավարտել է Էդգար Իգիթյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: