Շպռոտը երկար դադարից հետո նոր երգի պրեմիերայով է հանդես եկել․ «Պուլպուլակ»

Հայտնի ու ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Շպռոտը, նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Նրա ներկայացրած նոր երգը վերնագրված է «Պուլպուլակ»։ Երգի խոսքերն էլ, երաժշտությունն էլ հեղինակել է Շպռոտը։

Երգը պատմում է քաղաքի աղջկա մասին, ով հիշում է իր մանկության բակի պուլպուլակը, որը գտնվում էր սև թթի ծառի տակին։ Ընդգծենք, որ երևանյան ցայտաղբյուրներն ամենից գրավիչ քաղաքային դրվագներն են, որ տպավորվում են հյուրերի մոտ։

Երգին կից երևանյան գեղեիկ տեսարաններով հարուստ տեսահոլովակ է մատուցվում, որի ռեժիսորը Էմիլ Կիրակոսյանն է։ Տեսահոլովակի հիմնական մասը նկարահանված է Կասկադում։ Ընդ որում, երգում հիշատակվում է նաև Կասկադը։

Տեսահոլովակում Շպռոտը հանդես է գալիս մի քանի կերպարներով և ջերմ սեր է խոստովանում իր սիրելի քաղաք Երևանին։ Շպռոտի ներկայացրած երգը ռիթմիկ է ու պարային։ Այն կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով ձեր կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: