Նոր երգի ու տեսահոլովակի պրեմիրա Լիլի Մորտոյից․ բաց չթողնեք․ «Զիլինա-զիլինա‎»

Լիլի Մորտոն, որ սկսել է հետևողականորեն զարգացնել իր երգչուհու կարիերան, նորից երգի պրեմիերայով է հանդես եկել՝ ներկայացնելով «Զիլինա-զիլինա‎» վերնագրով նոր աշխատանք։ Երգի ստեղծման համար նպաստել է Լիլիի պրոդյուսերը՝ Վադիմ Չանգլյանը՝ երգչուհու ամուսինը։

Լիլիի նոր երգի երաժշտությունը ստեղծվել է Սյուզի Հարությունյանի և Նիգ Եգիբյանի համագործակցության արդյունքում, իսկ խոսքերը գրել է Դիանա Մարդանյանը։ Երգի գործիքավորման վրա աշխատել են Նիգ Եգիբյանը և Լազարոն։

Տեսանյութը ստեղծվել է Սքայ Փրոդաքշնի կողմից։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանն են։ Երգի տեսահոլովակը հարուստ է գույներով, նորագույն տեխնոլոգիաների ներկայությամբ։

Լիլին հանդես է գալիս տիկնիկային կերպարում։ Նշենք, որ երգչուհին վերջերս երգի փոքրիկ հատված է կատարել՝ ստեղծելով տիկտոկյան կարճ տեսանյութ։ Տեսանյութում երգի կատարմամբ ուրախանում էր Հարութ Փամբուկչյանը։

Լիլիի նոր երգի պրեմիերան ներկայացնող տեսահոլովակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: