Մենչի դստեր՝ 18-ամյա Էլինայի նշանդրեքն ԱՄՆ-ում և Սարգիս Եղիազարյանի երգը՝ նվիրված նրան

Հանրահայտ շոումեն Մենչը, ինչպես հայտնի է, երեք զավակների հայր է։ Ընտանիքը միշտ առաջնային տեղում դասող ու միշտ ընտանիքի անդամների կողքին լինել ձգտող արտիստը վերջերս խոսել էր այն մասին, որ իր ավագ դուստրը գտել է իր սիրելիին։

Մենչի ընտանիքը հիմնականում բնակվում է Ամերիկայում։ Նա աղջկա՝ Էլինայի սիրելի ևս ամերիկաբնակ հայ է։ Շատերն այս ընթացքում հասցրել են քննարկել Մենչի ապագա փեսայի ֆինանսական կարողությունների թեման։ Լուրեր էր շրջանառվում, որ Էլինայի սիրելին բավականին հարուստ է։

Մենչն իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ նման խոսակցությունները նեղացնում են իր աղջկան, իսկ աղջկա սիրելիի ընտանիքը սովորական, սեփական աշխատանքով ապրող ընտանիք է։ Երեկ Էլինայի սիրելին խնդրել է Էլինայի ձեռքը։

Տեղի է ունեցել շքեղ նշանադրության արարողություն։ Նշանադրության ժամանակ հատուկ Էլինայի համար գրված անվանական երգի կատարմամբ է հանդես եկել Սարգիս Եղիազարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: