Քաղցկեղը հաղթահարած Նառայի ծննդյան տարեդարձը և դստեր հուզիչ հրապարակումը

Հանրահայտ ու ինքնատիպ ոճով աչքի ընկնող երգչուհիներից Նառան վերջին շրջանում առողջական վիճակի պատճառով միառժամանակյա դադար էր վերցրել՝ հոգալով առողջության մասին։

Նառան, ինչպես ավելի ուշ պարզվեց, համառ պայքար է տարել քաղցկեղի դեմ։

Այդ մասին իմացել են միայն Նառայի մտերիմները, ընկերները։ Երգչուհին իր առողջությամբ հետաքրքրվող և նրան օգնել փորձող ընկերներին խնդրել է, որ միայն աղոթեն իր համար։

Նառայի լավատեսության շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել այն հիվանդությունը, որի պատճառով նույնիսկ բժիշկներն էին կորցրել հույսը, թե Նառան կփրկվի։

Մայրիկի վերջին շրջանի լուրջ փորձություններից հետո նրա դուստրը շատ ավելի մեծ գնահատանքով ու սիրով է մորը վերաբերվում, քանի որ նա ծանր օրեր է վերապրել այն մտքի գիտակցումով, որ հնարավոր է գա մի օր, երբ մայրն այլևս իր կոքղին չի լինի։

Նառայի աղջիկը մայրիկի տարեդարձի առիթով տեղադրել է իրենց համատեղ լուսանկարները և առողջություն մաղթել իր լավատես, ոճային ու գեղեցիկ մայրիկին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: