Մարգարիտա Սիմոնյանն ու ամուսինը «Զարթնի՛ր լաո» են երգում․ տեսանյութ և այլ մանրամասներ

Մարգարիտա Սիմոնյանն իր ռեժիսոր ու արտիստ ամուսնու՝ Տիգրան Քյոսայանի հետ գինարբուքային երեկո են ունեցել իրենց համատեղ ընկերների ընկերակցությամբ ռուսաստանյան սրճարաններից մեկում։ Միջավայրը թեժ ու ոգեշունչ է եղել։

Մարգարիտան նկարահանել է իրենց խնջույքից մի հատված, որտեղ բոլորով միասին երգում են հանրահայտ «Զարթնի՛ր լաո» երգը։ Երևում է, որ հավաքվածները բոլորն էլ հայեր են։ Առանձնահատուկ ոգևորությամբ է երգում Տիգրան Քյոսայանը։

Հատկանշական է, որ այս ուրախ տեսանյութը վերստին շրջանառության մեջ է դրվել հիմա, քանի որ ներկայումս հենց այդ կարգախոսով են ընթանումներկայիս ընդդիմադիր ցույցերը։ Շատ օգտատերեր նկատել են, որ տեսանյութը տարիների վաղեմության է և բոլորովին կապ չունի ընթացող դիմադրության շարժումների հետ։

Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քյոսայանի և նրանց ընկերների մասնակցությամբ թեժ խնջույքի, ուրախ և ոգեշունչ երգերի կատարումներով ուղեկցվող գինարբուքի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!