Համեցեք «մակարոն» ուտելու․․․ ահա թե ինչպես է Միլան պատրաստում․ տեսանյութ

Փոքրիկ Միլան շարունակում է իր հարթակում բոլորին զարմացնել ամենօրյա ձեռքբերումներով, նոր սովորած և յուրացրած կարողություններով ու տաղանդով։ Այս անգամ հրաշալի ու շատերին սիրելի փոքրիկը որոշել է խոհարարությամբ զբաղվել։ Նա ինքնուրույն «մակարոն» է պատրաստում։

Միլան տանը պապիկի և մայրիկի հետ է։ Նրանք որսացել են Միլայի՝ խոհարարությամբ զբաղվելու զվարճալի պահը և նկարահանել։ Պապիկը հարցնում է, թե երեխան ի՞նչ է պատրաստում, իսկ Միլան պատասխանում է՝ «մակարոն»։

Հետո մայրը հարցնում է, թե նա այդքան շատ «մակարոն» ո՞ւմ համար է պատրաստում, Միլան տալիս է ընտանիքի անդամների անունները՝ ուրախացնելով պապիկին ու մայրիկին։ Պապիկը գովասանք խոսքեր է շռայլում թոռնուհուն։

Միլայի խոհարարական տաղանդի մասին պատմող զվարճալի տեսանյութը, որը նկարահանել են փոքրիկ գեղեցկուհու մայրիկն ու պապիկը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Տեսանյութը Միլայի հարթակում հետևյալ մեկնաբանությամբ է տեղադրվել․ «Համեցեք «մակարոն» ուտելու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!