Լույս աշխարհ է եկել հայտնի դերասանուհու առաջնեկը․ մանրամասներ

Երիտասարդ ու պայծառ դերասանուհիներից Էլեն Ազնավուրյանը, որ հնարավորինս լուսանցքում է թողնում անձնական հանգամանքների հանրայնացման իրողությունները, նախորդ տարի ընտանիք կազմեց։ Նա ամուսնացավ Բորիսի հետ։

Բորիսը մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Էլենի հարթակում տեղ գտած տեղեկություններից կարելի է հասկանալ, որ Բորիսը բավականին ուշադիր և նրբանկատ է կնոջ նկատմամբ։ Ամուսնությունից ամիսներ անց Էլենը մի գեղեցիկ ընտանեկան տեսանյութ էր հանրայնացրել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Էլենն ու Բորիսը անցնում հայտնի փորձություն-խաղի միջով, որ պարզեն իրենց առաջնեկ բալիկի սեռը։ Տեսանյութից հասկանալի է դառնում, որ երիտասարդ զույգը շուտով տղա բալիկ է ունենալու։

Այդ լուրն անչափ երջանկացրել է ապագա ծնողներին։ Նրանց տղան արդեն լույս աշխարհ է եկել։ Էլենը դեռ չի հանրայնացրել այն անունը, որ որոշել են տալ փոքրիկ տղային։

Սակայն առաջնեկի ծնունդով երջանկացած նորաթուխ մայրիկն արդեն հանրայնացրել է իր տղուկի առաջին լուսանկարը, որտեղ բալիկի դեմքն առայժմ ծածկված է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: