Ինչպես են էլեն Ազնավուրյանին ու նորածին որդուն դիմավորել տանը. դերասանուհին հուզիչ հոլովակ է հրապարակել

Եիրտասարդ ու սիրելի արտիստուհի Էլեն Ազնավուրյանը, որ նախորդ տարի էր ընտանիք կազմել, արդեն համալրում ունի նորաստեղծ ընտանիքում։ Օրեր առաջ դերասանուհին մեծ երանությամբ հայտնեց առաջնեկի ծննդյան ուրախալի լուրը։

Այսօր Էլենն իր առաջնեկի՝ որդու հետ միասին արդեն տանն է։ Նրան տանը մեծ շուքով ու համապատասախան տրամադրություններով են դիմավորել։ Էլենն իր հարթակում ցուցադրել է, թե ինչպես են տղային և իրեն դիմավորել տնեցիները։

Էլենի տեղադրած կադրերում երևում է, որ տունը զարդարված է թեմատիկ կապտավուն փուչիկներով և այլ ատրիբուտներով։ Շրջակայքում դրված են փափուկ խաղալիքներ, կան շքեղ ծաղկեփնջեր, որոնք գնվել են Էլենի համար։

Ինքը՝ Էլենը, ևս կապույտ գույնի հագուստ է կրում։ Նրա դեմքից երջանկություն է ճառագում։ Էլենը տեղադրված կադրերին կից բարի գալուստ է մաղթել իր փոքրիկ տղային։ Էլենի տեղադրած կադրրը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: