Վերջերս եթեր հեռարձակվող «Սիրո Հասակ» վերնագրով հեռուստասերիալը սիրվեց և ընդունվեց հեռուստադիտողներից շատերի համար՝ դառնալով շատերի համար սպասված ու հետաքրքրական։
Հեռուստասերիալում հանդես է գալիս Լուիզա Ներսիսյանը, ով մինչ այս սակավադեպ է հանդես եկել հեռուստատեսային սերիալներում։ Սերիալում Լուիզան գլխավոր կանանցից մեկի կերպարն է խաղում։
Լուիզայի խաղընկերը հենց հեռուստասերիալներից հայտնի դարձած Գոռ Հակոբյանն է։ Գոռը սերիալում նախ վրաերթի է ենթարկում Լուիզայի կերտած կերպարին, ապա նրանց միջև որոշակի հարաբերություններ են սկսում ձևավորվել։
Հեռուստասերիալում, պարզվում է, Գոռի և Լուիզայի կերտած կերպարները ի վերջո ամուսնանում են։ Այս մասին հստակ կարելի է ասել՝ դատելով Գոռի հարթակի հրապարակումից։ Գոռը տեղադրել է կադրեր, որոնցում Լուիզան հարսանեկան հագուստով է, իսկ Գոռը՝ փեսայի։
Այս կադրերը հումորով մեկնաբանել է Գոռի կինը՝ Հրուշը, ով գրել է, թե Գոռը էլի ամուսնացել է։ Այս մեկնաբանությունը ևս հումորային արձագանքների է արժանացել։