Արկադի Դումիկյանն իր երգերի սիրահարների համար նոր ստեղծագործություն է ներկայացրել, որի թեմատիկան նույնպես սերն է։ Արկադիի այս կատարումը հայերեն է, ինչը հատկապես արժանացել է ունկնդիրների հավանությանը։
Արկադին ստեղծագործությունը գեղեցիկ տեսահոլովակով է մատուցում, որտեղ գունագեղ ու տեսարժան քաղաքային վայրեր են, երգի բովանդակությանը համահունչ կադրեր։ Ստեղծագործությունը նվիրված է դժվարությունների գնով նվաճված սիրուն։
Արկադիի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Սարերով, ձորերով» ձևակերպմամբ։ Այն նուրբ ու մեղեդային ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը, ինչպես նաև գործիքավորողը Վարդան Գալստյանն է։
Երգի խոսքերի հեղինակը Հարություն Հարությունյանն է, իսկ գունագեղ ու հետաքրքիր տեսահոլովակի ռեժիսորը Լևոն Չախոյանն է։ Տեսահոլովակում հերոսի դերում հանդես եկողներից մեկն էլ հենց երգիչը՝ Արկադի Դումիկյանն է։
Արկադի Դումիկյանի մատուցմամբ հնչող «Սարերով, ձորերով» գեղեցիկ ու մեղեդային գործը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ երգի մասին արտահայտելով նաև ձեր ստացած տպավորությունները։