«Կնոջս տրակտոր քշել եմ սովորեցնում․․․» Հրաչ Մուրադյանը լուսանկար է հրապարակել

Հանրահայտ հաղորդավար Հրաչ Մուրադյանին հաճախակի կարելի է տեսնել ճամփորդելիս։ Նրա հիմնական ուղղությունները Հայաստանն ու Ամերիկան են։ Հայաստանում Հրաչի աշխատանքն է, Ամերիկայում՝ ընտանիքը։

Նա փորձում է բալանսի բերել և պահել հավասարակշռությունը աշխատանքի ու անձնական կյանքի ներդաշնակության մեջ։ Ամերիկայում եղած ժամանակ Հրաչը հագեցած ու գեղեցիկ օրեր է անցկացնում կնոջ ու դստրիկի հետ։

Այդ օրերի մասին պատմող լուսանկարները, որպես կանոն, լուսավոր են ու գունագեղ։ Հրաչը նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա տիկնոջ հետ է։ Հրաչը լուսանկարին կից գրել է, որ լուսանկարն արված է Լոս Անջելեսում։

Նրանք նստած են մի կարմրավուն, հնաոճ տրակտորային տեխնիկայի վրա։ Ընդ որում, ղեկին նստած է Անաշեն, իսկ Հրաչը նրա կողքին է։

Այս լուսանկարը Հրաչը հետևյալ հումորային մեկնաբանությամբ է տեղադրել․ «Կնոջս տրակտոր քշել եմ սովորեցնում»։

Ամուսինները գտնվում են ծաղկազարդ մի գեղեցիկ վայրում, որն, ինչպես երևում է, զբոսաշրջային նշանակության վայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!