Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի բանավեճը՝ Ալմաթիում

Այսօր Ալմաթիում հանդիպել են տարածաշրջանի երկրների պետական պաշտոնյաները՝ քննարկելու տարածաշրջանում առկա խնդրային հարցերը և գալու որոշակի համաձայնության։ Այս հանդիպման շրջանակներում ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչը։

Ադրբեջանի ներկայացուցիչն իր խոսքը սկսել է՝ հակադրվելով Ալեն Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքները գերիներին չվերադարձնելու և եռակողմ համաձայնագրի կետերը խախտելու մասին։ Ադրբեջանի ներկայացուցիչն այս մեղադրանքները հերքել է՝ ասելով, թե դրանք ճիշտ չեն։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ զինված hարձակում սկսելու և եռակողմ համաձայնագրի պարտավորությունները խախտելու փաստն արձանագրել է նաև ռուսական կողմը, հետո հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելուն։

Ադրբեջանի ներկայացուցիչը դարձյալ հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ խոսելով այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի սուվերեն տարածքն է, իրենց երկրի լեռնային մի հատվածը։

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ հայկական կողմը կարող է խաղաղության պայմանագիր կնքել։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: