Շնորհավոր ծնունդդ, սիրելի Ռաիսա Մկրտչյան․ Նունե Եսայանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել

Այս տարի վաստակավոր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը բոլորել է իր ութսունամյա հոբելյանը։ Երգչուհու ութսունամյակի կապակցությամբ գեղեցիկ հոբելյանական համերգ է կազմակերպվել, որի ժամանակ ելույթով հանդես է եկել Նունե Եսայանը։

Նա ելույթի ժամանակ երգչուհին Հանրային ռադիոյի մանկական երգչախմբի օժանդակությամբ կատարել է Ռաիսա Մկրտչյանի հանրահայտ երգերից մեկը։ Հանդիսատեսը շատ բուռն ու ջերմ է արձագանքել երգի գեղեցիկ կատարմանը։ Կատարողները բեմ են բարձրացել բոռւն ծափերի տարափի ներքո։

Նունե Եսայանն այդ կատարումից մի հատված է տեղադրել իր հարթակում՝ գրելով այսպես․ Շնորհավոր ծնունդդ՝ սիրելի Ռաիսա Մկրտչյան։ Ն․ Եսայանի տեղադրած կադրերում երևում է, որ նա հանդես է եկել Ռաիսա Մկրտչյանի ոճային կերպարով։

Նունե Եսայանի տեղադրած գեղեցիկ տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է մանկական երգչախմբի հետ միասին կատարում լեգենդար երգչուհի Ռաիսա Մկրտչյանի հայտնի ու սիրելի երգերից մեկը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: