«Մոռացել եմ, որ կին եմ». Լոլիտան պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը ընտանիքի տարհանումից հետո

Չնայած որ հայտնի արտիստուհի, ռեժիսոր Լոլիտա Միլյավսկայան ծնվել ու իր կյանքի հիմնական մասն անց է կացրել Ուկրաինայիում, նա աշխարհին ներկայացնում է ռուսական մշակույթը և հայտնի է որպես ռուսական մշակութային ներկայացուցիչ։

Լոլիտան վերջին շրջանում հարազատների հետ Կիևում է բնակվել։ Երբ տարհանել են Կիևի բնակչությանը, երգչուհին մտերիմների հետ նույնպես հայտնվել է տարհանվողների շարքերում։ Նա անցել է և հիմա էլ շարունակում է անցնել այն բոլոր դժվարությունների միջով, ինչերի միջով անցնում են բոլոր ուկրաինուհիները։

Երգչուհին իր հարթակում ժամանակ է գտել հետևորդների հետ շփվելու և նրանց իր կյանքի վերջին շրջանի դժվարությունների մասին պատմելու համար։ Խոստովանել է, որ արել և անում է ամեն ինչ, որ իր ընտանիքի անդամները հարմարավետ զգան իրենց։

Նա նշել է, որ այնքան է դույլ և այլ կենցաղային առարկաներ բռնել, դրանց հետ առնչություն ունեցել, որ արդեն մոռացել է իր կին լինելու հանգամանքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: