«Մի քանի ամիս աշխատում էի թատրոնի հանրային կապերի բաժնում երբ 3-րդ հարկում վերելակ սպասելու պահին իմ դիմաց՝ իր աշխատասենյակից դուրս եկավ․․․» ուշագրավ պատմություն

Անիտա Հախվերդյանը գրում է․ «Մի քանի ամիս աշխատում էի թատրոնի հանրային կապերի բաժնում երբ 3-րդ հարկում վերելակ սպասելու պահին իմ դիմաց՝ իր աշխատասենյակից դուրս եկավ Արթուր Գրիգորյանը:

-Դեռ չե՞ս գրել սցենար,-հարցրեց:Սրանից մի շաբաթ առաջ ինձ հարցրեց արդյո՞ք հավանեցի այդօրվա համերգը, ես էլ պատսխանեցի,որ ավելի լավ տեքստ կարելի էր գրել: Ծիծաղելով ասեց՝ դե՜, դու էլ գրի ու դու էլ վարի։ Կատակ զրույց էր, անցավ-գնաց, ինձ այդպես թվաց:

Ես այդ օրը վերելակ չնստեցի, որ տուն գնամ, ինքն իր հետ ինձ տարավ դահլիճ՝ փորձի: Երկու օրից հանեց բեմ: Սկզբից ինքը դուրս եկավ, հանդիսավոր հայտարարեց, որ հայտնություն է նոր ու բացառիկ ելույթ ունենալու ու կանչեց ինձ: Իմ առաջին բեմելը կատարյալ տապալում էր:

Չարաբաստիկ ռուսական կրթությունս թույլ չէր տալիս շեղվել հրատապ անգիր արած տեքստից, կրունկով կոշիկները թույլ չէին տալիս նորմալ քայլել, կարճատեսության պատճառով հանդիսատեսից մեկի ոտքին կանգնեցի: Պիտի ասեի՝ «խորհրդավոր լույս», ասեցի՝ «խորհրդային», մի խոսքով՝ խայտառակություն:

Այդ օրը զառամյալ հեռուստաաստղ էր նստած դահլիճում, որը ինձ հաճույքով թաղեց. Ա՜խր, Արթուր ջան, հա, վիդնի աղջիկ է, բայց թյուրիմացություն է: Ի վերջո, կտտանք համերգն ավարտվեց: Ես երազում էի մի բան. որքան հնարավոր է շուտ մեռնեմ:

-Վաղը մի քիչ շուտ կգաս, ֆինալը նորից անցնենք,- հանդարտ, ժպտալով ասեց:

-Ո՞նց թե, էսքանից հետո, չլսեցիք ինչ ասեց էն կինը…

-Դու ծեր կանաց մի լսի, ինձ լսիր, դու կարող ես ու բոլորից լավ:

Ես սկի ի՛նձ չէի հավատում այդքան, որքան ինքն էր հավտում: Ու հենց այդ իր հավատին համապատասխանելու համար մենք ձգտում էինք դառնալ ավելի լավը: Մի բան ասեմ. ինքը հիմա էլ է հավատում ու թև տալիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: