«Այսօր կյանքի և մահվան շեմին էի». ի՞նչ է պատահել հայտնի երգիչ Անդրեին

Հաճախ է պատահում, որ հանրային ճանաչում և սոցհարթակային ակտիվություն ցուցաբերող մարդիկ համացանցում կիսվեն նաև իրենց առօրյա խնդիրներով ու հոգսերով։ Երբեմն լինում է նաև, որ հանրաճանաչ ու ակտիվ մարդկանց էջերից տեղեկանում ենք իրենց առողջական վիճակի, հիվանդության մասին։

Իր հարթակում հիվանդության մասին պատմող կադրեր է տեղադրել հանրահայտ երգիչ Անդրեն, ով ամիսներ առաջ Հայաստան էր վերադարձել և ներկայումս դարձյալ Ամերիկայում է գտնվում։ Նա Ամերիկայի Գլենդել քաղաքում է։

Երգիչը ինչ-ինչ խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Նա այդ մասին պատմող կադրեր տեղադրելով՝ ասել է, որ գտնվել է կյանքի ու մահվան շեմին, սակայն կարողացել է փրկվել։ Շնորհակալություն հայտնելով Աստծուն՝ Անդրեն նաև նշել է, որ ինքն ունի բոլորի աղոթքների կարիքը։

Անդրեի հարթակի հետևորդները իրենց սիրելի երգչին շուտափույթ ապաքինում են մաղթել՝ անհանգստանալով, թե ինչ է պատահել նրան։ Միանում են երգչին ուղղված առողջության մաղթանքներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: