Ահա թե որտեղ է սիրված դերասան Աշոտ Ղազարյանը և ինչ լուսանկար է հրապարակել

Հայտնի ու սիրված դերասան Աշոտ Ղազարյանը շարունակում է իր բնույթին համապատասխան խաղաղ ու դրական կյանքով ապրել՝ առանց խառնվելու ասպարեզում առկա լարված ու թեժ խոսակցություններին, կրքերին։

Արտիստը միայն իր առաքելությանը համապատասխան մարդկանց ուրախացնելուն ուղղված գործունեություն է իրականացնում։ Սիրված ու հարգված արտիստը, որ վերջին շրջանում հյուրընկալել էր Ամերիկայի իր ընկերներին և վայելում էր նրանց հյուրասիրություն, այժմ էլ լուսանկարներ է հրապարակում Նիդերլանդների Ամստերդամ քաղաքից։

Նրա տեղադրած կադրերը ինքնատիպ են ու հետաքրքիր։ Սիրված դերասանն ուշագրավ լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա շատ մեծ չափսերի սիմվոլիկ կոշիկների մեջ է կանգնել։ Դրանք կարմիր են։ Լուսանկարները, ինչ խոսք, տրամադրություն բարձրացնելու համար են։

Տրամադրություն բարձրացնող են նաև արտիստի տեղադրած նկարների ներքո տեղ գտած մեկնաբանությունները։ Օգտատերերից մեկը գրել է այսպես․ Եթե սա Մալաթիայի շուկայում լիներ, ապա կասեին, որ լրիվ քո հագով ա, բոլորովին մեծ չէ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: