Հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանն իր ընտանիքի մյուս անդամների նման սիրում է հրապարակել որոշ մանրամասներ նաև իր անձնական, նեղ ընտանեկան կյանքի մասին։ Ըստ նրա հրապարակումների կարելի է ենթադրել, որ նա բավականին լավ հարաբերություններ ունի իր ամուսնու հետ։
Հովհաննեսը միշտ Զարուհու կողքին է, ներկա է նրա համերգներին, ընկերական հավաքույթներին։ Օրերս Զարուհին համերգով է հանդես եկել կումբներից մեկում։ Այն անցել է բավականին ջերմ միջավայրում։
Զարուհու դուստրը՝ Սոֆին, իրեն հատուկ անկեղծությամբ հրապարակել է կադրեր մայրիկի համերգային երեկոյից՝ բացահայտելով նաև նեղ ընտանեկան շրջանակին վերաբերող մի դրվագ։ Նա նկարել է, թե ինչպես է Զարուհին ցանկացել պարել իր ամուսնու հետ։
Սակայն Հովհաննեսը հրաժարվել է պարելուց, իսկ այդ պահին օգնության է հասել Հովհաննեսի ընկերը։ Զարուհին պարել է ամուսնու ընկերոջ հետ։ Իսկ թե այդ դրվագին ինչպես է արձագանքել Զարուհու ամուսինը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։