Նրբաճաշակ ու միևնույն ժամանակ ճոխ կազմակերպված Հասմիկի հարսանեկան արարողության մասին համացանցային քննարկումները շարունակվում են։ Հասմիկն իր հարսանեկան արարողությանն ամենային մանրամասնորեն էր պատրաստվել։
Նա ոչ միայն երկու անգամ փոխել է իր զգեստը, այլ նաև փոխել է սանրվածքը՝ այն համապատասխանեցնելով զգեստին։ Հասմիկի հյուրերի թվում բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ կային թատերական ասպարեզից։
Չնայած Հասմիկը փորձում էր ամեն կերպ չհանրայնացնել իր սիրեցյալի ով լինելը, սակայն հարսանեկան արարողությունից արված կադրերն ամեն դեպքում մատնեցին, որ փեսացուն բարետես ու բարձրահասակ երիտասարդ է։
Հասմիկը հարսանեկան արարողությունից հետո կադրեր է տեղադրել՝ ցույց տալով, որ հարսանիքից հետո նա ամուսնուսնու հետ մեկնել է հարսանեկան ճամփորդության։ Նրանք գտնվում են տաք ու գեղեցիկ Շրի Լանկայում։
Հասմիկը կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե նա աղմուկից ու մարդկանցից հեռու ինչպես է ամուսնու հետ վայելում Շրի Լանկայի ջերմությունն ու ծովի հմայքը։