Գարնանային առատ ձյունը, պարզվում է, բացի բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, իր հետ բերել է նաև խինդ և ուրախություն։ Շատերն են իրենց ուրախությունն արտահայտել նաև սոցհարթակներում։
Միհրան Ծառուկյանն ու Արփին միասին շարունակում են իրենց գերզբաղվածությանը զուգահեռ ժամանակ գտնել ու տրամադրել փոքրիկ Ռոբերտին։ Ռոբերտը, որ նոր-նոր ճանաչում և հայտնաբերում է աշխարհը, օրվա ընթացքում բազում բացահայտումներ է ունենում։
Միհրանի ու Արփիի տեղադրած վերջին ընտանեկան կադրերից երևում է, որ Ռոբերտը հատկապես ուրախացել է գարնանային առատ ձյան տեղումներով։ Կադրերում երևում է Ռոբերտի հրճվանքը և ուրախությունը։
Միհրանի և Արփիի տեղադրած ընտանեկան կադրերի ներքո տեղ են գտել նրանց երկրպագուների ջերմ ու ոգևորիչ մեկնաբանությունները։ Մեկնաբանություններից մեկում օգտատերն իր ուրախությունն է արտահայտել այն առիթով, որ Միհրանի ընտրությունը կանգ է առել հենց Արփիի վրա։
Արփիի և Միհրանի պատրաստած ընտանեկան գեղեցիկ կադրերը ներկայացնող տեսանյութը՝ կից։