Վասակ Դարբինյանը գրում է․ «Կեղտոտ, լկտի ու նենգ լակոտներ են լինում, որ գալիս՝ ցեխ են ցփնում վրադ ու խնդում, թե փնթի ես: Հեծանիվիդ ակը թաքուն ծակում են ու ծլկում, ասեղ են դնում տակդ ու ղժժում, ջուր են լցնում գլխիդ ու հռհռում։
Տարածքը իրենցով անելու համար ծառերի տակ թույն են լցնում, որ չորանան ծառերը, ուրիշի տան հիմնաքարերը հանում-գողանում են, որ տունը մի օր փուլ գա ինչ-որ մեկի գլխին, ու իրենք չարախնդան,- ահա այսպես, այս արժեհամակարգով թուլեքը հիմա մոռացել են իրենց արածները։
Նրանք խոսում են արդարությունից, հայրենասիրությունից և այլևայլ վեհ բաներից: Մեղադրում են քեզ, որ ցեխը, այնուամենայնիվ, քո շորերին է, ծառերը փաստորեն քո օրոք չորացան, և տունը հենց քո գլխին փուլ եկավ:
Եվ միաբջիջները ծափահարում ու խրախուսում են սրանց»,- իր հրապարակումը եզրափակում է լրագրող Վասակ Դարբինյանը: