Կյանքից հեռացավ ևս մեկ դասական․ մանրամասներ

Կյանքից հեռացել է Յուզ Ալեշկովսկին։ Այս առիթով Գ․ Տեր-Գաբրիելյանը գրում է․ «Մեռավ ևս մեկ դասական — Յուզ Ալեշկովսկին, մարդ, որի շատ ստեղծագործություններ համարվում էին ժողովրդական ֆոլկլոր, դե, ինքն էլ չէր ասում, որ իրենն են, որպեսզի իրեն չոչնչացնեն:

Ծնողներս էլ, ես էլ համոզված էինք, մինչև շատ ուշ, որ այս երգը ժողովրդական է: Ես այն լսել եմ մերոնց կատարմամբ, կիթառով, ճիշտ ինչպես Վիսոցկին է կատարում՝ ծնված օրվանիցս, եթե ոչ է՛լ ավելի շուտ — երբ մեր տուն էին գալիս նստած-հելածներ կամ նստած-չհելածներ — որպես ոգի՝ իրենց հարազատների աուրային կպած, — ու երգվում էին սա և շատ այլ երգեր:

Երբ ես այս երգի տողերը, դրանց սարկազմի խորքը մինչև վերջ հասկացա, շատ բան հասկացա այն մասին, թե որտեղ եմ ապրում: Դեռահաս էի:

Շատ տարիներ հետո՝ մի տասնհինգ, երբ պերեստրոյկայի գալով վերջապես տպվեց Յուզը և սկսեցի կարդալ նրան, զարմանքով հայտնաբերեցի, որ հեղինակն ինքն է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: