Հանրահայտ դերասան Գոռ Հակոբյանը որոշել է այս շրջանում ընտանիքի անդամների հետ մեկնել արտագնա հանգստի։ Նրանք նախընտրել են հանգստանալ տաք բնակլիմայական պայմաններ ունեցող երկրներից մեկում՝ Եգիպտոսում։
Գոռն էլ, կինն էլ իրենց հարթակներում պարբերաբար լուսանկարներ են տեղադրում՝ ցույց տալով իրենց էկզոտիկ ու հագեցած հանգստի որոշ մանրամասներ։ Հրոշը լուսանկարներում խնամված է ու ոճային, չնայած որ հանգստանում է իր երեք որդիների հետ։
Տղաների խնամքի ու հոգատարության հարցում Հրուշին մեծապես օգնում է ամուսինը։ Երկուսով կարողանում են պատշաճ կերպով ապահովել իրենց տղաների հարմարավետ կենցաղն ու հանգիստը։
Ինչպես կարելի է նկատել, ընտանիքի կրտսեր զավակը՝ Ռիչարդը, բավականին մեծացել և շատ անուշիկ ու ժպտերես բալիկ է դարձել։
Գոռի տեղադրած կադրերում նա հիմնականում իր տղաների հետ է։ Ինչպես երևում է, Գոռի համար այս արտագնա հանգիստը շատ լավ միջոց է տղաների հետ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացնելու և շփվելու համար։