«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացավ իմ․․․» հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանը հայտնել է թանկ մարդու կորստի մասին

Հանրահայտ երգչուհի Լիլիթ Կարապետյանը մեծ ցավով իր հարթակում հայտնել է իր հարազատներից մեկի՝ սիրելի հորեղբոր կորստի մասին։ Լիլիթի հորեղբայրը Ռաֆայել Կարապետյանն է։ Լիլիթը հորեղբոր մահվան մասին մասնավորապես գրել է հետևյալը․

«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացավ իմ հայրական կողմի ավագ սերնդի միակ հարազատը՝ իմ շատ սիրելի հորեղբայր Ռաֆայել Կարապետյանը։ Բիձիկ ջան, հպարտ եմ, որ ապրել ես միայն արժանապատիվ կյանք՝ միշտ ջահել ու եռանդուն, հոգատար ու բարի, ընկերասեր, հարևանասեր, ընտանիքի օրինակելի հայր, կատարյալ պապիկ։

Թող քո երկնային կյանքը լույսերի մեջ լինի։ Հայտնում եմ, որ հորեղբորս հոգեհանգիստը տեղի կունենա. Մարտի 25-ին (վաղը), ժամը՝ 17:00-ից- 20:00 Լյուար սգո սրահում՝( 1-ին սրահ), Գ. Հասրաթյան 29/6, (Շահումյան գերեզմանների հարևանությամբ)։

Թաղման արարողությունը՝ մարտի 26-ին, ժամը՝ 14։00-ին»,- իր ցավով լի տեղեկատվական հրապարակումը եզրափակել է հանրահայտ երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ տեղադրելով նաև իր լուսահոգի հորեղբոր լուսանկարներից մեկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: