«Բանակում» սերիալի դերասանները՝ առաջ և հիմա․ ուշագրավ մանրամասներ

Մոտ տասնհինգ տարի առաջ եթեր հեռարձակված «Բանակում» հեռուստասերիալը, որ ժամանակին ամենից դիտվող ու սիրված սերիալն էր, մինչ այսօր սիրով է հիշվում։

Հետաքրքրական է սերիալի սիրելի դարձած դերասանների ճակատագրերի հետագա ընթացքին հետևելը։

Նրանցից շատերը տարբեր ուղղություններով են ընթացել՝ գործունեություն ծավալելով ֆիլմերից և շոու բիզնեսից հեռու։

Շատերն էլ շարունակել են իրենց ուղին շոու բիզնեսի ասպարեզում։ Օրինակ՝ Գևորգ Սիրեկանյանը և Գոռ Հարությունյանը իրենց որոշակի դրսևորել են երգարվեստի ոլորտում։

Վահան Թովմասյանը զբաղվում է պրոդյուսերական և դերասանական գործունեությամբ։ Նա հեղինակում է նաև հեռուստանախագծեր։

Գևորգ Գրիգորյանը ևս շարունակում է իր արտիստական կարիերան՝ նկարահանվելով սերիալներում ու ֆիլմերում։

Գևորգ Մանուկյանը, որ կերտում էր Մելոյի խարիզմատիկ կերպարը, առհասարակ դուրս է եկել արտիստական ոլորտից։

Գևորգ Չուլյանին երբեմն կարելի է տեսնել ֆիլմերում, սակայն նա հիմնականում հաղորդավարական գործունեություն է ծավալում։

Արթուր Բարսեղյանը հեղափոխությունից հետո որոշակի քաղաքական ակտիվություն է դրսևորում՝ ներգրավվելով Լևոն Շիրինյանի ղեկավարած կուսակցության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: