Եղանակային պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ․ փլուզումներ, դասերի հետաձգում և այլն

Մինչ քաղաքացիները քննարկում և երբեմն էլ հումորի են վերածում անընդմեջ տեղացող ձյան փաստը մարտ ամսի երկրորդ կեսին, ձյունը շարունակում է համառորեն տեղալ՝ որոշ վայրերում արտակարգ իրավիճակների պատճառ դառնալով։

Շիրակի մարզպետարանի անունից գործող հարթակում տեղադրվել են կադրեր և տեղեկություն այն մասին, որ մարզի որոշ շրջաններում առատ ձնածածկույթը և ուժեղ քամին փլուզումների պատճառ է հանդիսացել։ Փլուզվել են տարբեր կառույցներ։

Նախօրեին առատ ձյան պատճառով տրանսպորտային երթևեկությունը սահմանափակելու որոշում կայացրած Արցախի ղեկավարությունը այսօր նոր հայտարարություն է տարածել ուսումնական գործընթացի վերաբերյալ։

Տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ եղանակի անբարենպաստությամբ և առաջ եկած խնդիրներով պայմանավորված՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքները տեղափոխվում են շաբաթ՝ մարտի 26-ին։

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման պատասխանատու կառույցները հայտարարություն են տարածել՝ հորդորելով հնարավորության դեպքում խուսափել երթևեկությունից։ Ձյան առատ ու անդադար տեղումները խոչընդոտում են ճանապարհները մաքրելու գործընթացին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: