«Չեմ պատմելու, թե ոնց էինք հույսներս կտրել, որ Արցախյան պատերազմում կռիվ տվող հայրս 40 օր շրջափակման մեջ էր մնացել ու մենք ընդունել էինք «իրականությունը» որ էլ պապա չունենք․․․»

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Քանի օր է նամակներ եմ ստանում, թե քիչ տարածի Ուկրաինայի մարդկանց ցավն ու տառապանքը, դրանց մի մասը «սարքած» է և այլն։ Ուղեղս չգիտեմ ոնց պետք ա աշխատի, որ էդ «սարքած» բառն ընկալեմ։ Մարդիկ մոխրանում են, մահանում տանջվում ցավի մեջ, առանց գերեզմանի մնում։

Ինձ գրողները հատկապես նշում են՝ Արցախի կեսը կորցրինք, 44 օր արնաքամ էինք լինում։ Իրենց թվում է ես այդ օրերին ազիկներին էի պաշտպանու՞մ։ Էջս նույն կերպ ակտիվ էր այդ օրերին, որովհետև Արցախը միայն ձերը չէ, որ, երբ ոնց ցանկանաք շահարկեք թեման։ Ինձ գրողների շաշրքում մարդիկ են, որոնք այդ օրերին չվերադարձան հայրենիք, որ զգան այն ինչ մենք էինք զգում, հեռվից դաս ա որ տալիս են։

Ես ապրում եմ Հայաստանում ու ավելի լավ կյանք ունենալու համար չեմ գնացել էս երկրից, հեռվից ինձ դաս տվողների հետ պատրաստ եմ ճակատ-ճակատ կռիվ տալ մինչև վերջ։ Իսկ, թե արցախյան պատերազմներում (այս ու թե 90-ականներին) իմ ընտանիքն ինչերի միջով է անցել՝ իմացողները գիտեն։ Չեմ պատմելու, թե ոնց էինք հույսներս կտրել, որ Արցախյան պատերազմում կռիվ տվող հայրս 40 օր շրջափակման մեջ էր մնացել ու մենք ընդունել էինք «իրականությունը» որ էլ պապա չունենք։

Սա մի փոքր մասն է…։ Թե ինչ ենք ապրել մենք ու ինչ ենք ապրել այս պատերազմում գիտեն նրանք, որոնք գիտեն։ Լալահառաչ ստաստուսներ չեմ գրել, որ խղճաք, որ ծափեր հավաքեմ։ Էնպես, որ ինձ դաս տալուց առաջ նախ մտածեք դուք ուր էիք, դուք ինչ եք արել, հետո ինքնահաստատվեք իմ էջում։ Ակնարկի դեպքում անգամ կբլոկեմ ու գրողի ծոցը կուղարկեմ բոլորիդ՝ խմբերով։ Տեղներդ նստեք ու փակեք բերաններդ իմ տարածքում։ Գնացեք ձեր էջերում ինչ ուզում եք գրեք։ Պատերազմը չարիք է ու ոչինչ չեմ քննարկելու ձեզ հետ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: