«Ուսուցչիս հիշատակին»․ ահա թե ինչ հոլովակ է տեղադրել սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը

Սիրված ու տաղանդաշատ երգիչ Արսեն Սաֆարյանը շատերի նման աճել ու կայացել է հայտնի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի խորհուրդների և հոգածության ներքո։ Նա շատերի նման անկեղծ սիրով է նվիրվել մեծ երաժշտին և մշտապես խոսել է իր մեծ ակնածանքի մասին։

Վերջերս հայտնի երաժշտի հիշատակը հարգող հաղորդմամբ վերստին եթեր է վերադարձել «Երգ երգոց» հաղորդումը, որի շրջանակներում է հանդես է եկել Արսեն Սաֆարյանը՝ կատարելով «Մենախոսություն» ստեղծագործությունը։

Նա իր հարթակում տեղադրել է այդ կատարման տեսանյութը՝ գրելով, որ իր կատարումը նվիրում է իր ոսիրելի ուսուցչի հիշատակին։ Նշենք, որ ստեղծագործության հեղինակը Հակոբ Ռուբինյանն է։ Երգը խորիմաստ մենախոսություն է սեփական հոգու և անցյալի հետ՝ լի ապագայի կանխատեսումներով։

Արսեն Սաֆարյանի տեղադրած հոլովակը, որը երգիչն անձամբ նվիրում է իր սիրելի ուսուցչի հիշատակին, կարող եք դիտել և միաժամանակ նրա գեղեցիկ կատարումը վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: