Շուշիի անկման ականատեսներից Մասիս Շիրոյանը բացառիկ մանրամասներ է պատմում Շուշիի անկումի մասին

Արցախյան վերջին մարտերին անձամբ մասնակցած և Շուշիի անկմանն ականատես դարձած Մասիս Շիրոյանը պատմում է այն ամենը, ինչ տեսել է մարտերի օրերին։ Նա հիշում է, որ հոկտեմբերի քսանութին ինչպես են նահանջել ավելի քան վաթսուն կիլոմետր՝ հասնելով Մարտունի երկու։

Նա նշում է, որ ճանապարհին հանդիպել են դերզորյան գրքային բոլոր նկարագրություններին նման պատկերների։ Մասիս Շիրոյանի համար որոշ դրվագներ անհասկանալի են մնացել մինչ օրս։

Մասիսը նշում է, որ նոյեմբերի հինգին իրենց իրազեկել են, որ Շուշին այլևս մերը չէ։ Չնայած դրան, նրանց ջոկատին նոյեմբերի վեցին Շուշի բարձրանալու հրաման են տվել։ Նրանք բարձրացել են փակ կամազով։ Նա ասում է, որ իրենց հարյուր հոգի են եղել։

Երբ հարց է հնչել, թե ո՞վ է պատրաստ մարտի մասնակցելու, հարյուրից միայն երեսունն են պատրաստակամություն հայտնել։ Մասիս Շիրոյանի ուշագրավ պատմությունները մարտի թեժ օրերից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: