«Հեռու-հեռուներ»․ Գեղամ Սարգսյանի՝ հնդկական երգի հայկական տարբերակը․ անպայման դիտեք

Հայտնի երգիչ Գեղամ Սարգսյանը  տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հեռու-հեռուներ»։ Երգի վրա աշխատել են Արամ Գևորգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Արնոլդ Առաքելյանը և Տիգրան Շախունցը։

Երգը, ի դեպ, 1975 թվականին նկարահանված հնդկական «Վրեժ և Պատիժ» («SHOLAY») ֆիլմից է, որի գլխավոր դերերը մարմնավորել են Ամիտաբհ Բաչչանը, Դհարմենդրան, Հեմա Մալինին։

Տեսահոլովակը մոտ կես միլիոն դիտում է հավաքել և երկրպագուներին դուր է եկել անսովոր ստեղծագործությունը։

Նրանք գրել են․ «Գեղամ ջան, ինչ հիանալի ձայն ունես, երգը ինձ մտովի տարավ երիտասարդ տարիներին տեսած հնդկական ֆիլմը, բայց ձեր հայերեն կատարումն այնքան հիանալի էր, որ ողջ օրվա ընթացքում միայն դա եմ լսել», «Հնդկական երգը՝ հայկական կատարմամբ, շնորհավորում եմ»,

«Բրավո, շնորհավորում եմ, հիասքանչ կատարում է, ինչպես միշտ», «Շնորհակալ եմ դրական լիցքեր փոխանցելու համար, նորանոր հաջողություններ եմ մաղթում», «Բրավո, շատ լավն է, խոսքեր չկան ասելու՝ սուպեր»։

Рейтинг
( 8 оценок, среднее 4.13 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: