«Եթե այլ ամուսին ունենայի, ոչինչ չէր ստացվի». Էվելինա Շահիրյանը բացառիկ մանրամասներ է պատմել անձնական կյանքի մասին

Մշտապես իր հմայքով ու փայլով աչքի ընկնող արտիստուհի Էվելինա Շահիրյանը արդեն ութսուն տարեկան է, բայց չի դադարում հանդես գալ իր ամբողջ հմայքով։

Նա վերջին շրջանում ընդգրկված է «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ։

Հաջողակ դերասանուհի խոստովանում է, որ մշտապես դերերը կերտելուց առաջ հոգեբանորեն տրամադրվում է, մտովի անցնում է դերի վրայով, որպեսզի ոչ մի հանպատրաստից դրվագ չլինի խաղի ժամանակ։

Ներկայացման հաջողությունը արտիստուհին կապում է նաև իր խաղընկերների տաղանդով։

Էվելինան խոստովանում է, որ ինքը հաջողակ արտիստուհի է դարձել իր ամուսնու շնորհիվ։ Երբ Էվելինան 10-րդ դասարանը նոր էր ավարտել, մասնակցել է, այսպես ասած, քասթինգի և շնորհիվ հայերենի ու ռուսերենի վարժ խոսքի առանց կրթության հայտնվել է հեռուստատեսությունում։

Ամուսինը, տեսնելով նրան հեռուստաէկրանից, որոշել է, որ ամուսնանալու է նրա հետ։ Էվելինան 19 տարեկան էր, երբ ընտանիք է կազմում։

Նրա երեխաները մանկահասակ էին, երբ ամուսինը նրան առաջարկում է դերասանական կուրսեր անցնել՝ երեխաների խնամքի մի մասը վերցնելով իր վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: