Ահա թե ինչ բարեգործական ակցիա են կազմակերպել հայերն Ուկրաինայում

Մինչ որոշ ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվում և իրականացվում են ակցիաներ՝ ի պաշտպանություն և սատարում ռուսական կողմի, Ուկրաինայում գտնվող մի շարք հայեր կազմակերպվել և բարեգործական ակցիա են կազմակերպել Ուկրաինայի քաղաքացիների համար։

Հայկական եռագույնով փաթաթված ակցիան իրականացնող քաղաքացիները փողոցում տաք ապուր են բաժանել անցորդներին, որոնք այդ պահին ունեին դրա կարիքը։ Անցորդները մոտենում և շնորհակալությամբ են ընդունում անծանոթ հայերի հյուրասիրությունը։

Նշենք նաև, որ Հյուսիսային պողոտայում ևս, ի սատարում Ուկրաինայի և իր դժգոհություն պատերազմական ամեն տեսակի գործողության, հավաքվել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ և պաստառներով ազդարարել են, որ կտրականապես դեմ են պատերազմներին։

Ուկրաինայում իրականացված մարդասիրական, բարեգործական ակցիան, որի շրջանակներում հայկական դրոշով փաթաթված մարդիկ տաք ապուր են բաժանել պատերազմի բովում գտնվող անցորդներին, նկարահանվել է։ Որոշ կադրեր հայտնվել են համավանցում։ Այդ կադրերից մի կարճ հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: