Ահա թե ինչպես է սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը շնորհավորել կնոջը՝ ծննդյան օրվա առիթով

Սիրված երաժիշտ Արսեն Սաֆարյանը, ինչպես հայտնի է, ունի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Նա տարիներ առաջ ընտանիք է կազմել գեղեցկուհի Սաթենիկի հետ։ Սաթենիկն ու Արսեն այսօր երկու հրաշալի զավակներ ունեն՝ աղջիկ և տղա, որոնք մեծանում են սիրով ու հոգատարությամբ շրջապատված։

Առանձնապես ընտանիքի և կնոջ մասին խոսել չսիրող Արսենն այսօր օգտագործել է ընտանիքի հատուկ առիթը և շնորհավորել է տիկնոջը՝ տարեդարձի առիթով։ Նա տեղադրել է իրենց գեղեցիկ լուսանկարներից մեկը, որին կից գրել է հետևյալը․

«Շնորհավոր ծնունդդ, իմ 21 տարվա կին, 20 տարվա երեխաներիս մայր և հավերժ սեր։ Թող մեր համատեղ տարիները բազմապատկվեն, երեխաներն էլ, գոնե, կրկնապատկվեն»,- գրել է Արսեն Սաֆարյանը։

Սիրելի երգչի այս սիրառատ ու բազմիմաստ բարեմաղթանքին սիրով միացել են ընտանիքի հարազատները, Արսենի հարթակի հետևորդները։ Սաթենիկին շնորհավորել է նաև Ալեն Սիրմոնյանի կինը՝ Մարիամը, ով մտերիմ է Սաթենիկի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: