Սոֆի Դևոյանը հայտնվել է հիվանդանոցում․ ահա թե ինչու

Հայտնի ու սիրված պարուհի, ակտիվ բլոգեր Սոֆի Դևոյանը, ով իր ինստագրամի միջոցով ամենօրյա կապի մեջ է իր հետևորդների հետ, նորից հիվանդանոցում է հայտնվել։ Նա չի թաքցնում, որ պարբերաբար հիվանդանոցային հետազոտությունների և բուժման կարիք է ունենում։

Ինքը՝ Սոֆին, իր առողջական վայրիվերումները կապում է իր ակտիվ ու բազմազբաղ առօրյայի, գերհագեցած գրաֆիկի հետ։ Նա հաճախ է ասում, որ իրեն բոլորովին չի խնայում, քանի որ շատ է սիրում իր աշխատանքը։

Ահա հերթական թուլությունն է ունեցել նա, ինչի պատճառով էլ նորից մայրիկի հետ հիվանդանային հետազոտությունների համար այցելել է հիվանդանոց, որտեղ ոչ միայն անալիզներ է հանձնել, այլև բուժման որոշակի գործընթացների միջով անցել։

Սոֆին կատակով ասում է, թե մայրն իր ձեռքը կրակն է ընկել, քանի որ անալիզներ հանձնելիս ստիպված է նրա հետ մի հիվանդասենյակից մյուսը գնալ, որ իր դստեր կողքին լինի, քանի որ նա կարող է ուշաթափվել։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: