Հրուշ Մնոյանը բացահայտել է, թե ինչ առողջական լուրջ խնդիր ունի ինքը

Գոռ Հակոբյանը միշտ էլ իր հարցազրույցներում և առիթների ժամանակ նշում է, որ Երևանում իր ունեցած հաջողությունների մի մասն էլ իր տիկնոջ՝ Հրուշ Մնոյանի կազմակերպվածության և ամեն ինչ ճիշտ կառավարելու շնորհիվ է։

Հրուշը ոչ միայն կարողանում է ըստ պահանջի խնամել իր երեք տղաներին, կազմակերպել նրանց առօրյան, այլ նաև կարողանում է որոշակի գործունեություն ծավալել իր հետաքրքրության ոլորտում։ Նրան մասնավորապես հետաքրքրում է նորաձևության ոլորտը։

Այդ ամենով հանդերձ՝ Հրուշը կարողանում է նաև պահել սոցհարթակային ակտիվություն։ Նա իր օրվա կամ անելիքների մասին հաճախ է խոսում իր հարթակում՝ տեղադրելով օրվա մասին պատմող որոշ կադրեր։

Հրուշի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ նա ունի լուրջ հիվանդություն, որը պարբերաբար ուղեկցում է նրան։ Խոսքը միգրենի մասին է։

Հրուշը մի լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ սկսվել է միգրենի ժամանակը։ Նա ինքն իրեն սրակազմով բարի գլխացավ է մաղթել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: