«Ամեն տարի գարնանը» հաջողված հեռուստասերիալը շատ արագ գտավ իր հեռուստադիտողին և դարձավ շատերի սիրելի սերիալը։ Սերիալը հաջողվել է նախ և առաջ դերերը կերպավորող դերասանների հրաշալի և պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ։
Սերիալում տաղանդավոր դերասաններ Հայկ Դուրգարյանը, Ագնեսա Շահնազարյանը և Ռոմելա Սարգսյանը հանդես են գալիս որպես մի ընտանիքի անդամներ։ Հայկն ու Ագնեսան ընտանիքի ծնողներն են, իսկ Ռոմելան՝ դուստրը։
Դերասաններն այնքան մտերիմ և հումորասեր են, որ յուրաքանչյուր սիրայի նկարահանումների արանքում կարողանում են որևէ հումորային կադր նկարահանել ու տեղադրել համացանցում, որը դուրս է սերիալի սյուժեից։
Հերթական զվարճալի տեսանյութի մեջ հանդես են գալիս ընտանիքի անդամներին կերպավորող բոլոր դերասանները։ Տեսանյութը տիկտոկային բնույթի է։ Մի ուրախ երգի հնչյունների ներքո պարելով ներկայանում են հերթոսներն ըստ հերթականության։
Նախ հանդես է գալիս Ռոմելան, ապա՝ Ագնեսան, վերջում՝ Հայկը։ Իսկ թե ինչ է կատարվում վերջում, կարող եք դիտել տեսանյութի մեջ։