Ահա թե ոճային ինչ նոր կերպարով է հանդես եկել Լիլիթ Հովհաննիսյանը մայրիկ դառնալուց ամիսներ անց՝ հիացնելով հետևորդներին

Հանրահայտ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որ արդեն մի քանի ամիս է, ինչ վայելում է իր առաջնեկի հաճելի ու ջերմ ներկայությունը, մայրիկ դառնալուց հետո որոշակիորեն նվազեցրել է իր հանրային ակտիվությունը։

Երգչուհին իր հարթակում նոր նյութեր, հրապարակումներ շատ հազվադեպ է անում։ Թերևս դա է պատճառը, որ երգչուհու նոր հրապարակումը բուռն ու լայն արձագանքի է արժանացել։

Լիլիթը իր ոճային նորկերպարը ներկայացնող երկու լուսանկար է տեղադրել իր հարթակում, որոնք արժանացել են հարթակի հետևորդների գովաբանական, հիացական արձագանքներին։ Շատերը գրել են, որ Լիլիթը, ինչպես միշտ, անթերի գեղեցկուհի է։

Լուսանկարներում Լիլիթը հանդես է գալիս երկար, կապույտ վարսերով։ Նշենք, որ մինչ մայրիկ դառնալը Լիլիթը մեկ անգամ ևս հանդես է եկել կապույտ վարսերով։ Նոր կերպարը, նկատենք, որ ավելի շքեղ ու ճոխ է։

Երգչուհին շարունակում է պահպանել իր իդեալական կազմվածքը։ Լուսանկարներից մեկում Լիլիթը նաև մորթե վերարկու է կրում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: