Ալկոգել պատրաստելու 4 բաղադրատոմս․ հեշտ ու արագ

Կորոնավիրուսյան վարակի տարածման պատճառով դեղատներից անհետացել են ոչ միայն բժշկական դիմակները, այլև հակասեպտիկները, մասնավորապես ալկոգելը։ Ապացուցված է՝ ձեռքերի պատշաճ լվացումը և հակասեպտիկ նյութերով դրանց մաքրումը թույլ է տալիս կանխել վնասածին միկրոօրգանիզմների փոխանցումը։ Ներկայացնում ենք ալկոգելի պատրաստման չորս բաղադրոտոմս։

Համար 1․ Միավորել 830 մլ էթանոլը, 42 մլ ջրածնի պերօքսիդը, 15 մլ գլիցերինը և 100-120 մլ թորած ջուրը։

Համար 2․ Միավորել 160 մլ բժշկական սպիրտը, 80 գ հալվա վերա, եթերայուղեր՝ անանուխի, լավանդայի, վարդի և այլն։

Համար 3․ Միավորել 50 մլ երիցուկի սպիրթային թրմվածքը, 50 մլ թորած ջուրը, 1 թ/գ հալվա վերայի գելը, 1 թ/գ գլիցերինը, 10 կաթիլ թեյի ծառի յուղը, 5 կաթիլ լավանդայի եթերայուղը։

Համար 4․ Միավորել 1 ճ/գ հալվե վերայի գելը, 120 մլ թորած ջուրը, 10-12-ական կաթիլ մեխակի, դարչնի, նվենու, խնկունու յուղերը և 20 կաթիլ կիտրոնի կամ նարնջի յուղը։

Շատ բույսերի եթերային յուղերը ունեն հակասնկային, հակասեպտիկ, հանգստացնող և վերքերը բուժող հատկություններ, այդ պատճառով դրանցից կարելի է պատրաստել հակասեպտիկ՝ առանց սպիրտի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: