Տարհանվում է խաղաղ բնակչությունը․ տեսանյութ

Ուկրաինական տարածաշրջանը շարունակում է խիստ լարված վիճակում գտնվել։ Այնտեղ տարբեր հաճախություններով շարունակվումեն մարտական գործողություններ, ռմբակոծություններ, որոնք վնասում են խաղաղ բնակչությանը։

Նոր տեսանյութ է առկա, որտեղից կարելի է հասկանալ, որ կիևյան շրջանի Իրպեն բնակավայրից խաղաղ բնակիչների տեղափոխություն են իրականացնում։

Բնակավայրում, ինչպես հայտնի է, կա համանուն գետ, որի մոտով էլ կազմակերպվում է մարդկանց տեղափոխությունը։ Առկա տեսանյութից երևում է, որ գետի հարակից հատվածը վնասված է, ինչը խոսում է այն մասին, որ բնակավայրը վերջերս ռմբակոծության է ենթարկվում։

Մարդկանց տեղափոխության հարցը կազմակերպվում է զինվորականների ուղեկցությամբ։ Տեսանյութում երևում է, որ մարդկանց մի որոշակի հատված պարզապես ոտքով են տեղափոխում։ Հայտնի է, որ ռմբակոծվող տարածքներից տեղահանված բնակիչների մեծ մասն ուղևորվում է եվրոպական երկրներ։

Իրպեն բնակավայրից խաղաղ քաղաքացիների տեղափոխության պահը ներկայացնող տեսանյութից մի հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: