Պապ ջան, շնորհավո՛ր ծնունդդ․ ահա թե ինչպես է Նունե Եսայանը շնորհավորել հայրիկի ծննդյան տարեդարձը

Հանրահայտ երգչուհիներից Նունե Եսայանը մեծացել է շատ զուսպ ու խիստ ծնողների դաստիարակության ներքո։ Թերևս, դա է պատճառը, որ նա միշտ աչքի է ընկել ընդգծված զսպվածությամբ և հավասարակշռված պահվածքով։

Նունեն նախկինում առհասարակ չէր խոսում ծնողների առնչությամբ որևէ թեմայի շուրջ, սակայն վերջերս սկսել է տարբեր առիթներով խոսել ավելի քան վաթսուն տարի միմյանց ճանաչող և սիրող ծնողների մասին՝ ընդգծելով իր սերը։

Հերթական հարմար ու պատշաճ առիթը ծնողներին հիշելու համար Նունեի հայրիկի ծննդյան տարեդարձն է, որն էլ առիթ է դարձել, որ Նունեն նորից տեղադրի իրար սիրող ծնողների համատեղ լուսանկարը։

Այդ լուսանկարով երգչուհին շնորհավորել է հայրիկի ծննդյան տարեդարձը։ Նա տեղադրել է ծնողների լուսանկարը՝ գրելով․ «Պապ ջան, շնորհավո՛ր ծնունդդ։ Սիրում եմ քեզ»։

Նունեի հարթակը հետևող շատ օգտատերեր ջերմությամբ միացել են Նունեի շնորհավորական հրապարակմանը՝ Նունեի հայրիկին երկար տարիների կյանք մաղթելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: