Ուկրաինայում ընթացքում պատերազմն ընթանում է անասելի հուզիչ տեսարաններով։ Մարդիկ նույնիսկ ողբերգական իրադարձությունների մեջ փորձում են տեսնել ու ստեղծել գեղեցիկը, լավը, ապրեցնողը։
Նրանք միմյանց սատարում են, փորձում են յուրովի լուսավորել վատ հոգեվիճակում գտնվող հարազատներին, սիրելիներին։ Հերթական հուզիչ տեսանյութը ուկրաինուհիների մասնակցությամբ է։
Տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ զինվորականներ կանգնեցրել քաղաքացիական մի մեքենա, դուրս հրավիրել բոլոր ուղևորներին և նրանք ստուգել փորձում։
Մինչ մեքենայի ուղևորներն անհեռանկար մտորումների մեջ են, հանկարծ միանում է երաժշտությունը, որից հետո զինվորական շորերով երիտասարդներից մեկը, որ փակել էր դեմքը, հանում է դիմակը և մատանի նվիրում տեղում գտնվող իր սիրելիին՝ նրան ամուսնության առաջարկ անելով։
Հետո համատարած հնչում են համբույրի կոչեր ու ծափեր, բացականչություններ։ Ուկրաինայի տարածաշրջանում տեղի ունեցած այս հուզառատ դեպքի մանրամասները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։