«Շատ շուտ էր․․․» Նունե Եսայանի ընտանիքում ցավալի դեպք է տեղի ունեցել․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել երգչուհին

Հանրահայտ երգչուհի Նունե Եսայանի ընտանիքում անժամանակ մահվան դեպք է գրանցվել։ Այս տեղեկությունով կիսվել է անձամբ երգչուհին, որն իր հարթակում լուսանկար է տեղադրել՝ հայտնելով ընտանեկան կորստի մասին։

Նունե Եսայանի հրապարակումից հայտնի է դառնում, որ մահացել է երգչուհու մորաքույրը։ Ընդ որում, նա քույրերից ամենափոքրը՝ երիտասարդն է եղել։ Նունե Եսայանի գրառումից հասկանալի է դառնում, որ մորաքույրը կյանքից անժամանակ է հեռացել։

Երգչուհին տեղադրել է երեք քույրերի լուսանկարը՝ նշելով մորաքրոջը։ Նա նկարի վերնամասում այսպիսի մեկնաբանություն է թողել․ «Իմ գեղեցկուհի մորաքույր, շատ շուտ էր, Աստված հոգիդ լույսեր մեջ պահի»։

Նունե Եսայանի հարթակին հետևող շատ օգտատերեր միացել են երգչուհու ցավակցական ու ափսոսանքի խոսքերին՝ ցավակցություն հայտնելով և երգչուհուն ու մյուս հարազատներին համբերություն, ամրություն մաղթելով։

Նշենք, որ երգչուհին վերջերս պարբերաբար է իր մտերիմների մասին հանրային հրապարակումներով հանդես գալիս՝ տարբեր առիթներով խոսելով նրանց մասին և գնահատելով նրանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: