«Կփակվի նաև Վրացականը ամենայն հավանականությամբ։ Իսկ Հայաստանը կդառնա 100% կղզյակ, միակ կապը կլինի․․․»

Նարեկ Ներսիսյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, որի համաձայն փակվում են դեպի ռուսական տարածք թռիչքների հնարավորությունները անվտանգային նկատառումներով, գրում է հետևյալը․ «Ադրբեջանական կողմի քաղաքացիական ավիացիան այլևս չի թռչում ՌԴ։ Եվ հակառակը։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ վաղը Էրդողանը Պուտինին կառաջարկի բաց պահել Ռուսաստանի համար օդային տարածքը պայմանով, որ վերջինս պետք է հադիպի Զելենսկու հետ։

Իսկ, եթե Պուտինը մերժի՞: Կփակվի նաև Վրացականը ամենայն հավանականությամբ։ Իսկ Հայաստանը կդառնա 100% կղզյակ, միակ կապը կլինի ՌԴ- Իրանը։ Նույն կերպ ինչպես 44 օրյա պատերազմում, միայն տարբերությամբ, որ նաև քաղաքացիական ռեյսեր են այս անգամ։

Տխուր հորինվածք է, սարսափելի, եթե հաշվի առնենք, որ ռուսական կողմը Արցախում կզրկվի իր լոգիստիկ հնարավորություններից նույնպես, իսկ դա նույն կողմին զրկում է իրեն հերթին երկարաժամկետ մարտական գործողությունների հնարավորությունից»,- իր մտահոգությունն արտահայտող գրառումը եզրափակում է Նարեկ Ներսիսյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: