Ծովինար Մարտիրոսյանն առաջին անգամ խոսել է իր հայրիկի մասին․ ահա թե ով է նա և ինչով է զբաղվում

Սիրված դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը սիրում է ընտանեկան թեմաներով հրապարակումներ անել, պատմել ընտանիքի անդամների մասին, եթե կա հիմնավոր առիթ։

Ծովինարը հաճախ է խոսում իր և ամուսնու մայրիկների մասին։ Նա գնահատում է իր սկեսուրի համբերատարությունը, հոգատարությունը, գովերգում կանացի հմայքն ու գեղեցկությունը։

Արտիստուհու մայրիկը ևս արտիստուհի է։ Շատերն են ծանոթ Գրետա Մեջլումյանի տաղանդին։ Ծովինարը ևս երբեմն երախտագիտությամբ անդրադառնում է մայրիկին՝ շնորհակալություն հայտնելով նրան։

Այս ամենով հանդերձ, Ծովինարը սակավ է խոսում հայրիկի մասին։ Պարզվում է՝ արտիստուհու հայրը գտնվում է Ռուսաստանում։ Նա բնակվում է Սամարա քաղաքում, որտեղ էլ բիզնես գործունեությամբ է զբաղվում։

Ծովինարի հայրիկի անունը Արշակ է։ Արտիստուհին հորը չի կարողանում հաճախակի այցելել։ Նա խոստովանել է, որ հորը վերջին անգամ տեսել է շուրջ տասնհինգ տարի առաջ, իսկ ներկայումս նրանք միմյանց հետ հեռախոսակապով կամ տեսակապով են շփվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: