Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մարդասիրական օգնության խմբաքանակ է փոխանցել Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին․ ահա թե ինչպես է դրան արձագանքել Ադրբեջանը

Այսօր ռուսական ՊՆ-ի մամուլի խոսնակի տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, թե որ երկրներն են մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին, ապա շեշտվում էր, որ որքան է կազմել տրամադրված օգնությունը։

Հատկանշական է, որ այդ տեղեկատվական հայտարարության մեջ արձանագրվում է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից ուղարկված մարդասիրական օժանդակության մասին, որը կազմել է մոտ տասնչորս տոննա։ Այն ուղղվել է Կիևի և  Զապորոժիեի տարածաշրջանի բնակչության համար։

Առավել ուշագրավ է ադրբեջանական կողմի արձագանքը, որը չի ուշացել։ Ադրբեջանական կողմից հայտարարել են, որ ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ անթույլատրելի է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, քանի որ իրենց երկրում չիա նման անվանումով վարչական որևիցե միավոր։

Նրանք նշել են, որ ռուսական կողմը նման անզույշ ձևակերպումներով կարող է վնաս հասցնել ադրբեջանա-ռուսական փոխհարաբերություններին ադրբեջանական այն տարածքում, որտեղ այժմ ժամանակավոր գտնվում են ռուսական խաղաղապահները։

Այսօրինակ հայտարարությունը uպառնալիք է ոչ միայն արցախահայության, այլ նաև տեղում գտնվող խաղաղապահ ուժերի նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: