«Իսկ մտածել ե՞ք՝ ինչու՞ է Ուկրաինան` տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիրը, մոտ 45 միլիոն բնակչությամբ, հսկայական ռեսուրսներով հանդերձ այսպիսի ծանր վիճակում հայտնվել․․․»

Շող Մովսիսյանը գրում է․ «Իսկ մտածել ե՞ք՝ ինչու՞ է Ուկրաինան` տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիրը, մոտ 45 միլիոն բնակչությամբ, հսկայական ռեսուրսներով հանդերձ այսպիսի ծանր վիճակում հայտնվել, և ռազմական հակամարտության չորրորդ օրը ռուսական ռազմական ստորաբաժանումները հայտնվել են Կիևի մատույցներում:

Հիմնական պատճառը ո՞րն է, գիտե՞ք: Եթե չգիտեք, ասեմ: Այստեղ կա երեք հիմնական պատճառ, և ահա այդ պատճառները`- 1. Կաշառակերություն: 2. Կաշառակերություն: 3. Կաշառակերություն: Այս փտախտը քանդել է բոլոր հետխորհրդային հանրապետությունների դիմադրողականությունը, բացառապես բոլոր, բացի մերձբալթյան երեք հանրապետություններից:

Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց հանապազօրյա հարցերը լուծելու համար կաշառք են տալիս կամ վերցնում, ուրեմն մի բողոքեք ոչ մեկից, և սպասեք, որ նույն արհավիրքը թակելու է ձեր բոլորի դռները:

Այդ վիճակի համար առաջին պատասխանատուն դու ես, հարգելի քաղաքացի` հայ, ուկրաինացի, բելոռուս թե ղազախ, ինչու չէ, նաև ռուս»,- իր գրառումը եզրափակում է Շող Մովսիսյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: