Առանց մայրիկիս ես ինձ որբ եմ զգում. Հարություն Մովսիսյանի հուզիչ խոստովանությունը

Մարտի ութի առիթով շատերն են իրենց սրտի խոսքն ասել՝ կարևորելով օրվա խորհուրդն ու նշանակությունը։ Օրվա առիթով իր խոհերն է արտահայտել նաև հանրահայտ արտիստ Հարություն Մովսիսյանը, ով տոնի խորհուրդը կապել է մայրիկի հետ։

Նա հիշել է իր մայրիկին, որի վրայից միշտ ցորենի հոտ է առել ու փառավորվել։ Նա գտնում է, որ մարդը մի քանի հայր կարող է ունենալ, սակայն մայրը մեկն է ու անփոխարինելի։ Հարություն Մովսիսյանը տոնը շնորհավորելիս մասնավորապես շեշտել է մայրերին։

Արտիստը խոստովանել է, որ առանց մայրիկի նա իրեն որբացած է զգում։ Արտիստը ցանկություն է հայտնել, որ բոլորը միշտ զգան իրենց մայրերի ներկայությունը, որը կարևոր է բոլորի համար։

Նշենք, որ նա ունի դուստր, ով հիմա Ֆրանսիայում է բնակություն հաստատել, իսկ նրա կինը վերջին շրջանում մահացավ բավականին երիտասարդ տարիքում։ Հ․ Մովսիսյանի մասնակցությամբ հուզիչ տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: