Անգելինա Գասպարյանը կոպիտ է արձագանքել իր մասին Լիդուշիկի խոսքերին

Լիդուշիկը վերջերս մի զրույց էր ունեցել, որի շրջանակներում նշել էր, թե եղել է ժամանակ, երբ իր համար արգելել են երգ գրել, քանզի տվյալ հեղինակը երգ է գրել նաև նախկին ոստիկանապետի դստեր՝ Անգելինայի համար։

Այս խոսքերին իր հարթակում անմիջապես արձագանքել է անձամբ ինքը՝ Անգելինա Գասպարյանը։ Նա Լիդուշիկին մեղադրել է երկրերեխանի լինելու մեջ՝ ասելով, որ ժամանակին Լիդուշիկն ու իր տատիկը շատ հաճախ են իրենց տուն հյուր գնացել։

Նա ընդունել է երկուսին էլ սիրով, իսկ նրանք վստահեցրել են, որ Անգելինային շատ են սիրում։ Անգելինան Լիդուշիկին մեղադրել է սուտ խոսելու մեջ։ Նա խորհուրդ է տվել հարցը ճշտել ցանկացողներին կապ հաստատել երգահանների հետ։

Անգելինան ծիծաղելի է համարել Լիդուշիկի արտահայտած միտքը՝ գրելով, թե նա այդպիսով ցանկանում է ինքնահաստատվել։

Անգելինան խորհուրդ է տվել Լիդուշիկին ինքնահաստատվել այլ եղանակով։ Լիդուշիկը դեռևս որևէ կերպ չի արձագանքել Անգելինայի անդրադարձին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: