Ահա թե որ հայտնի անհատն է ռեփեր Միշոյի զոքանչը․ բացառիկ մանրամասներ

Հանրահայտ ռեփեր, երաժիշտ Միշոն տարիներ առաջ ամենից ցանկալի փեսացուների շարքերը լքեց՝ ամուսնանալով Սոնա Հովհաննիսյանի հետ։ Նրանք ընտանիք են կազմել 2015 թվականին՝ յոթ տարի առաջ։

Այժմ Սոնայի և Միշոյի ընտանիքում մեկ տղա բալիկ է մեծանում, ով ծնվել է 2020 թվականին։ Սոնան, ի տարբերություն ամուսնու, բավականին ակտիվություն է ցուցաբերում սոցհարթակում։

Նշենք, որ համացանցում բավականին ակտիվ է նաև ռեփերի մայրը, որ որդու մասին հրապարակումներ է հաճախ անում, շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը։

Սոնայի սոցհարթակային ակտիվ հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա ամերիկահայ ամենահայտնի անիմատորներից մեկի՝ Ելենա Գյոդակյանն դուստրն է։ Սոնան հաճախ է մայրիկի՝ Ելենայի հետ համատեղ լուսանկարներ տեղադրում։

Ելենան տարիներ շարունակ Վորներ Բրոստ, Սոնի Փիքչրս, Դրիմ Վորքս, Ֆոքս և այլ հայտնի ստուդիաների և ընկերությունների հետ է համագործակցում, իսկ վերջին շրջանում աշխատել է հանրահայտ Սիմսոնները շոուի վրա՝ ստեղծելով հետաքրքիր աշխատանք։

Սոնայի և Միշոյի մասին պատմող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: